Իրավական 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները 5 ամսում 665,4 հազար ուղևորի են սպասարկել

analitik.am

2015թ.–ի հունվար–մայիս ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայանները սպասարկել են 665.398 ուղևորի, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 10.4 հազարով։ Այս մասին նշված է ՀՀ կառավարչությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայքում։



Հաշվետու ժամանակահատվածում օդանավակայաններից մեկնել է 355435 ուղևոր` 2014թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 365088 ուղևորի դիմաց, ժամանել` 309963 ուղևոր` 2014թ.–ի հունվար–մայիսին գրանցված 310712–ի դիմաց։



Բեռնափոխադրումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3363 տոննա, հինգ ամսում իրականացվել է 3572 թռիչք և վայրէջք` 2014թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 3018–ի դիմաց։

Նույն շարքից