Իրավական 

Արմավիրում 8-րդ դասարանի աշակերտ է դանակահարվել. «Փաստինֆո»

analitik.am

«Կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել ութերորդ դասարանի աշակերտ, 13-ամյա տղան, ով, «Փաստինֆո»ին տեղեկություններով,  հայտարարել է, որ վեճի ժամանակ է ստացել վնասվածքը:



Պարզվել է, որ նախօրեին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիրում նա վիճաբանել է գրեթե իրեն հասակակից՝ 14-ամյա տղայի հետ, վերջինս դանակով հարվածել և մարմնական վնասվածք է հասցրել աշակերտին:



Դանակահարած պատանին  ներկայացել է ոստիկանության բաժին,  տվել խոստովանական ցուցմունք:

Նույն շարքից