Իրավական 

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի երկու կուրսանտ հայտնվել են ամբաստանյալի աթոռին

analitik.am

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի երկու կուրսանտ հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները՝ զինծառայողները վիճաբանել ու ծեծի են ենթարկել միմյանց:Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն:



Ըստ մեղադրանքի՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներից մեկը՝19-ամյա երիտասարդը 2015 թվականի մարտի 6-ին՝ վաղ առավոտյան,  զորամասի ննջարանում սանիտարական միջոցառումներ կատարելու կապակցությամբ վիճաբանել է համածառայող, շարքայինի հետ և ծեծել նրան՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:



Մեղադրանք է առաջադրվել նաև ծեծկռտուքի մյուս մասնակցին՝ 20-ամյա կուրսանտ շարքայինին, ով զորամասի ննջարանում ոտքերը մահճակալին դնելու կապակցությամբ վիճաբանել է համածառայակցի հետ և ծեծել նրան՝  պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:



Սակայն կուրսանտների միջև վիճաբանությունն այսքանով չի ավարտվել  դեպքի հաջորդ օրը  կրկին շարքայինը ծեծել և բռնություն է գործադրել ծառայակցի նկատմամբ այս անգամ նրան պատճառելով առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից