Գիտություն 

Նախքան ծնունդը երեխան գիտի, թե ինչպես է հնչում մարդկային խոսքը

Գիտնականները փաստում են, որ նորածին երեխան արդեն գիտի, թե ինչպես է հնչում մարդկային խոսքը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:

Չնայած լեզուների էական տարբերություններին՝ աշխարհի լեզուները որոշակի ընդհանուր հատկանիշներ ունեն: Օրինակ՝ շատ լեզուներում կան այնպիսի բառեր, որոնք սկսվում են «բլ» տառերի համադրությամբ, իսկ ահա «լբ»-ով ավելի հազվադեպ է պատահում:

Դևիդ Գոմեսի ղեկավարած գիտնականների թիմը մի շարք փորձեր է իրականացրել` ստուգելով, թե ինչպես են արձագանքում որոշ ձայնային կոմբինացիաներին նորածիններն ու մեծահասակները:

 

Արդյունքները ցույց են տվել, որ և մեծահասակների և երեխաների ուղեղը կարողանում է տարբերակել մարդկային խոսքին բնորոշ և անսովոր վանկերը: Դա նման է թռչունների բնազդին, քանի որ նրանք էլ գիտեն, թե ինչպես պետք է հնչի իրենց երգը:

Նույն շարքից