Մեծ Բրիտանիայի գիտնականները հայտնաբերել են առավել վտանգավոր սննդային խանգարման` անորեքսիայի բուժման եղանակներից մեկը:
Պարզվել է, որ արտաքին տեսքին հետևելուց և լիարժեք սննդից հրաժարումը կարելի է չեզոքացնել օքսիտոցին հորմոնի միջոցով, որը հիվանդներն ընդունում են սփրեյի տեսքով:
Օքսիտոցինը համարվում է «սիրո հորմոն» և արտազատվում է կյանքի հաճելի պահերին` համբույրի, շոյման, կրծքով կերակրման ժամանակ և այլն:
Ակնհայտ է, որ անորեքսիայով տառապող մարդիկ օքսիտոցինի պակաս են զգում և հասարակությունից մեկուսացած լինելու պատճառով հասարակության և սեփական մարմնի հանդեպ ծայրահեղ ուշադրության պատճառով զրկում են սեփական մարմինը բնականոն ձևավորման հնարավորությունից:
«Սիրո հորմոնով» բուժման կուրսից հետո անորեքսիայի տարբեր տեսակներով տառապող 31 մարդ դադարել է կենտրոնանալ սննդամթերքի և սեփական մարմնի վրա, ինչպես նաև՝ բացասական հույզերի վրա: