Գիտություն 

Շուրջերկրյա ճանապարհորդություն արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռով

analitik.am

 

Շվեյցարական Solar Impulse նախագծի հեղինակները ներկայացրել են համանուն ինքնաթիռի 2-րդ օրինակը, որը հաջորդ տարի առանց մի կաթիլ վառելանյութ օգտագործելու շուրջերկրյա ճանապարհորդություն կկատարի։

 

Ինքնաթիռի շնորհանդեսը կայացել է ապրիլի 9-ին՝ Պայերն քաղաքի աերոդրոմում։ 


Նորույթը, ի տարբերություն նախորդ մոդելի, ավելի մեծ է։ Դրա՝ արևային մարտկոցներով ծածկված թևերի բացվածքը 72 մ է, իսկ քաշը՝ 2.3 տոննա։

 

Բացի այդ, բարելավվել է ինքնաթիռի էներգաարդյունավետությունը, իսկ 4 էլեկտրական շարժիչների ՕԳԳ-ն հասել է 94%-ի։ 

Սարքի փորձնական թռիչքներն իրականացվելու են մայիսից, իսկ շուրջերկրյա ճանապարհորդությունը կմեկնարկի 2015թ. մարտին։

 

Ինքնաթիռը, մասնավորապես, կանցնի Շվեյցարիայով, Հնդկաստանով, Մյանմայով, Չինաստանով, Խաղաղ օվկիանոսով, Միացյալ Նահանգներով, Ատլանտյան օվկիանոսով, Հարավային Եվրոպայով կամ էլ Հյուսիսային Աֆրիկայով։

Նույն շարքից