Գիտություն 

Արմեն Աշոտյանի հրամանով Դավիթ Մուրադյանը նշանակվել է ԵԹԿՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել, համաձայն որի` 2014 թվականի ապրիլի 11-ից «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Մուրադյանը` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:  

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳ մամուլի ծառայությունից։

Նույն շարքից