Գիտություն 

Եգիպտական հնագետներն Ասուանում նոր դամբարաններ են հայտնաբերել

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գորակալությունը, Եգիպտացի հնագետներն Ասուան քաղաքի շրջակայքում պեղումների ընթացքում հայտնաբերել են Հին Եգիպտոսի ժամանակաշրջանի շուրջ 6 դամբարաններ:

Այս մասին լրագրողներին հայտնել է Եգիպտոսի հուշարձանների պահպանության խորհրդի ղեկավար Մահմուդ Ադ-Դամաթին, նշելով, որ պեղումների ընթացքում դամբարաններից հայտնաբերվել է սարկոֆագներ ու մումիաներ, մի շարք այլ հնագիտական արժեք ներկայացնոց կենցաղային իրեր ու զարդեր:

Սարկոֆագներում հայտնաբերվել են փայտե աստվածների արձանիկներ:

Գիտնականների վստահեցմամբ գտածոներն ու հայտնագործությունը նոր ուղի կհարթեն Եգիպտոսի հնագույն ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրության բնագավառում:

 

Նույն շարքից