Ռազմական 

Ամերիկյան անօդաչու ինքնաթիռը լիկվիդացրել է 30 թալիբների

Ամերիկյան անօդաչու ինքնաթիռը Աֆղանստանի արեւելքում գտնվող Հոստ պրովինցիայում լիկվիդացրել է առնվազն 30 գրոհայինների:

Ավիահարվածը հասցվել է Ալ-Շիր բնակավայրում, թալիբան շարժման պարագլուխներից մեկի թաղման ընթացքում:

Սակայն հատկանշական է, որ թաղման արարողությանը կարող էին մասնակցել նաեւ խաղաղ բնակիչներ:

Զավեշտալին այն է, թե ինչպես կարող էր անօդաչու սարքը տարբերակել ահաբեկիչներին  խաղաղ բնակիչներից:

Հիշեցնենք, որ այսօր Աֆղանստանի մի շարք շրջաններում իրականացվել են ահաբեկչական գործողություններ, ինչի հետեւաքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ:

 

 

 

 

Նույն շարքից