Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինական ուժայինները Դոնեցկի ուղղությամբ ծանր հրետանային համակարգեր են կենտրոնացնում:
Այս մասին հայտնել են Դոնեցկի ինքնապաշտպանական հրամանատարական շտաբից, նշելով, որ ուկրաինական կողմը շփման գծում կենտրոնացնում է Ուրագան ու Տոչկա-Ու տիպի ծանր հրետանային համակարգեր:
Հետախուզության տվյալներով, մասնավորապես Կրամատովսկ են տեղափոխվել 3, իսկ Ուգլեդար՝ 2 հրետանային համակարգ:
Ծանր զինատեխնիկա է նկատվել նաեւ Լուգանսկոյե ու Կլինովո բնակավայրերում:
Այս փաստերը եւս մեկ անգամ ապացուցում են, որ Կիեւյան իշխանությունները մտադիր են հակամարտությունը լուծել զինված ճանապարհով: