Միջազգային Ռազմական 

Մեքսիկայի սահմանագծին գնդակոծվել է ամերիկյան ռազմական ուղղաթիռը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ սահմանապահ զորքերի ռազմական ինքնաթիռը Մեքսաիկայի սահմանագծին ենթարկվել է գնդակոծության:

Այս մասին հայտնել են երկրի սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունից, նշելով, որ ուղղաթիռը անհայտ անձանց կողմից գնդակոծվելուց հետո ստիպված է եղել վայէջք կատարել:

Տեխաս նահանգից դեպի մեքսիկական սահման շարժվող ուղղաթիռը գնդակոծվել է  Լարեդո քաղաքի մոտակայքում:

Ոստիկանության տվյալներով ուղղաթիռի վրա արձակվել է 5 փամփուշտ, որոնցից 2-ը հասել են նպատակին:

Ուղղաթիռի անձնակազմը չի տուժել, ներկայումս իրավապահները փորձում են պարզել, թե սահմանի որ հատվածից է իրականացվել գնդակոծումը:

 

 

 

Նույն շարքից