Գիտություն 

Ռուսաստանը մտադիր է «բնակություն հաստատել» Լուսնի վրա

analitik.am

Ռուսաստանը մտադիր է «մշտական բնակություն հաստատել» Լուսնի վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով պատասխանատու է ավիացիոն-տիեզերական և պաշտպանության ոլորտների վերահսկողության համար:

Ինչպես գրում է Russia Today-ը՝ Ռուսաստանում տիեզերական զարգացման առաջնահերթ խնդիրներից մեկը Լուսնի ուսումնասիրությունն է: Լուսնի վրա վայրէջքը նախատեսված է 2030-ին, որից հետո Երկրի արբանյակի մակերեսին բնակավայր կտեղակայվի, որտեղ հնարավոր կլինի փորձարարական կենտրոններ հիմնել՝ ուսումնասիրելու էներգիայի կուտակման և հեռավորության վրա փոխանցման հնարավորությունը: Այս ուսումնասիրությունների նպատակը շարժիչների նոր տեսակներ փորձարկելն է:

 

Այս պահին Լուսին ուղևորվելու և այնտեղ բնակություն հաստատելու ծրագրի իրականացման համար մինչև 80 տոննա բեռնատարողությամբ սուպեր հրթիռ արձակելու նախագիծ է պատրաստվում:

Փոխվարչապետը նշել է, որ Լուսինը ոչ երկրային նյութերի, օգտակար հանածոների, ցնդող միացությունների և ջրի ամենամոտ և ամենահասանելի աղբյուրն է:

Նույն շարքից