Ճապոնիայում ժամկետից 6 տարի շուտ ծաղկել է սակուրան, որն աճեցվել էր տիեզերքում եղած սերմերից, գրում է Газета-ն՝ հղում անելով The Japan Times-ին։
Ճապոնական բալենին ծաղկում է Հիգասիոմի քաղաքի Գանձեձի բուդդայական տաճարի տարածքում։ 2008-ին վանականները տիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալությանն են փոխանցել հին սակուրաներից մեկի սերմերը։
Հետագայում ճապոնացի տիեզերագնաց Կոիտի Վակատան այդ սերմերը տարել է իր հետ տիեզերք։ Այնտեղ սերմերը պահվել են 9 ամիս։ 2010-ին սերմերը տնկել են վանքի տարածքում։
«Տիեզերական սակուրան» աճել է մինչև 4 մ և առաջին անգամ ծաղկել։ Նշվում է, որ որպես կանոն՝ սակուրան սկսում է ծաղկել 10 տարեկանում։
Ցուկուբայի համալսարանում պատմել են, որ նման երևույթը կարող է կապված լինել տիեզերական ճառագայթման ազդեցության հետ։ Սակայն ավելի հստակ պատասխանի համար գիտնականները դեռ շատ քիչ տեղեկություններ ունեն։