ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց անդրադառնալով օրեր առաջ Գեղարքունիքում թթից զանգվածային թունավորման դեպքին, ասաց, որ թթի թունավորում չկա, այստեղ թութը փոխանցման միջոց է:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը ևս նշեց, որ թունավորումը եղել է ոչ թե թթից, այլ թթի միջոցով:
Նա նշեց, որ լաբորատոր միջոցառումներ են իրականացրել, որտեղից որ բերվել է թութը, նմուշառու են վերցրել և պարզել, որ տվյալ անձի այգում, ով վաճառել է թութը, անասնագոմ է գտնվել:
«Թութը չի լվավցվել, փակ տարաներում բերվել և վաճառվել է: Թթի միջոցով աղիքային վարակ է առաջացել»,- ասա նա և նշեց, որ այսօր արդեն բոլորը դուրս են գրվել և խնդիր չկա, իրավիճակը վերահսկում են:
Ինչ վերաբերում է Քաջարանի հեպատիտ C-ի դեպքերին, Արտավազդ Ասոյանը հայտնեց որ այսօր յոթ հոգի դեղ են ընդունում և հաջող բուժումն ընթանում է և թեև թանկ բուժում է, սակայն հիվանդները չեն վճարում: