Լոնդոնում հոկտեմբերին կբացվի Gagosian Gallery միջազգային պատկերասրահների ցանցի 16-րդ պատկերասրահը, որը կդառնա 3-րդը Միացյալ Թագավորությունում, հայտնում է buro247.ru-ն։
Պատկերասրահների սեփականատեր Լարի Գագոսյանը չի դավաճանում ինքն իրեն. ինչպես բացվել է 2-րդ պատկերասրահը Փարիզում, այնպես էլ կբացվի 3-րդը՝ Լոնդոնում՝ նկարիչ աբստրակցիոնիստ Սայ Թվոմբլիի մեծ ցուցադրությամբ։ Այցելուները կտեսնեն հեղինակի 1950-60-ականներին արված աշխատանքները։