Իրավական 

Կոտրել են կոնյակի գործարանի տնօրենի քիթն ու փորձել կրակել նրա վրա. «Փաստինֆո»

analitik.am

Աշտարակի կոնյակի գործարանի տնօրեն Ա.Հարությունյանը երեկ երեկոյան քթի կոտրվածքով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

«Փաստինֆո»–ի տեղեկություններով, տնօրենը նման վնասվածք է ստացել իրենց շենքի բակում հարևանի հետ ունեցած վիճաբանության ժամանակ: Հարևանը նախ հարվածել է ձեռքերով՝ կոտրելով հարևանի քիթը, ապա ատրճանակը պահել է դեմքին` սպառնալով կրակել: Ներկաների միջամտության արդյունքում ատրճանակով հարևանն օդ է կրակել և շարունակել է հայհոյել հարևաններին:

Մինչ ահազանգով ժամանել են ոստիկանները, կարգազանց հարևանը հասցրել է փախչել: Մեր տեղեկություններով՝ նա զինվորական է:

«Արմենիա» ԲԿ-ից մեզ հայտնեցին, որ նման անուն-ազգանունով ու քթի կոտրվածքով այցելու ունեցել են, բայց նա անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո գնացել է տուն: Իսկ տնօրենի հետ խոսել մեզ չհաջողվեց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից