Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գորակալությունը, ԻՊ խմբավորման գրոհայինները Լիբիայի Սիրտ քաղաքից արեւմուտ ընկած շրջանում զավթել են խոշոր էլկտրակայան:
Ավելի վաղ գրոհայինները գրավել էին Սիրտ քաղաքը:
Հարձակման ընթացքում զպանվել է երեք իրավապահ, իսկ կառավարական ուժերը ստիպված են եղել նահանջել:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ գրոհայինները գրավել էին Սիրտից արեւելք գտնվող Հարավա քաղաքը:
Ներկայումս Լիբիան գտնվում է ծանր քաղաքական ու տնտեսական իրավիճակում, երկրում աննախընթաց կերպով նկատվում է արմատական իսլամի գաղափարների աճ, երկրում հիմնավոր կերպով ամրապնդվել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: