Ռազմական 

Իրաքյան զորքերը ԻՊ գրոհայիններից ազատագրել են մի շարք շրջաններ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գորակալությունը, Իրաքի զինված ուժերին հատուկ գործողությունների իրականացման շնորհիվ հաջողվել է ԻՊ ահաբեկիչներից ազատագրել Էր-Ռամադիի մոտ գտնվող 10 ռազմաստրատեգիական շրջաններ:

Այս մասին հայտնել են Իրաքի պաշտպանության նախարարությունից, նշելով, որ իրաքյան կառավարական ուժերը, կամավորական զորաջոկատների օժանդակությամբ ազատագրել են մի շարք առանցքային շրջաններ, այդ թվում Ալբու Աբբաս, Ալ-Մալալի, Ջազիրա ու Մասաքեր բնակավայրերը:

Դրա շնորհիվ Էր-Ռամադիում գտնվող ահաբեկիչները հայտնվել են շրջափակման օղակում, դադարել է նրանց մատակարարումները:

 

Նույն շարքից