Չինաստանն իրականացնում է ոչ միայն կիբերհարձակումներ ամերիկյան ինֆրոստրուկտուրայի բնագավառում, այլ նաեւ ռազմական հետախուզություն է իրականացնում ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան տիրույթներում:
Այս մասին հայտնել է China Times պարբերականը, նշելով, որ դա պայմանավորված է Հարավ-չինական ծովում վիճելի տերիտորիաների հարցում ԱՄՆ միակողմանի ու հակաչինական դիրքորոշմամբ:
Չինաստանի ու ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը վերջին շրջանում ակնհայտ է, ուստի չինական հետախուզական նավերի հայտնվելը խաղաղօվկիանոսյան տարաժաշրջանում միանգամայն բնական է:
Չինաստանը ձգտում է բացառել ԱՄՆ պրովակացիաները: Մասնավորապես ֆիլիպինների ու Մալազիայի երկնքում հաճախակի են դարձել ամերիյան ինքանաթիռների թռիչքները, որոնք հեշտությամբ նկատվել են չինական ռադարներում:
Չինաստանը պնդում է, որ վիճելի կղզիների նկատմամբ ունի բոլոր իրավունքներ, ուստի իրավունք է վերապահում հսկել օդային տարածքներն ու ափամերձ ջրերը:
Իր հերթին ամերիկյան կողմը վստահեցնում է, որ չինացիները արհեստականորեն ընդլայնված կղզիներում տեղակայել են հեռահար հրետանի: