Ռազմական 

Մերձդնեստրին օգնելու պարագայում Ուկրաինան կոչնչացնի ռուսական ինքնաթիռները

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գորակալությունը, Մերձդնեստիր հակամարտության վերսկսման պարագայում Ռուսաստանը ստիպված կլինի միջամտել: Այս մասին հայտնել է Միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը, նշելով, որ կոնֆլիկտի վերսկսման պայմաններում, իր հայրենակիցներին ու զինծառայողների պաշտպանության նպատակով Մոսկվան զորքեր ու անհրաժեշտ պարագաներ կտեղափոխի Մերձդնեստր:

Նրա խոսքերով, ներկայումս մերձդնեստրում բնակվում է 200 հազար ռուս ազգաբնակչություն, ծառայություն են իրականացնում 1300 զինծառայողներ ու 600 խաղաղապահներ:

Տիրասպոլի օդանավակայանը գտնվելով բարվոք վիճակում, հեշտությամբ կարող է ընդունել ռուսաստանյան ռազմական ինքնաթիռներ, սակայն ուկրաինական կողմը կփորձի լիկվիդացնել դրանք:

Գիտնականի կարծիքով իր ոչ ադեկվատ պահվածքով աչքի ընկնող Կիեւյան խունտան կարող է գնալ նման պրովոկացիաների:

 

Նույն շարքից