Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գորակալությունը, Բելառուսի պաշտպանության նախարարությունը զինված զորամիավորումներ է տեղաշարծում դեպի ուկրաինական սահմանային շրջաններ:
Այս մասին հայտնել են Բելոռուսի պաշտպանության նախարարությունից, նշելով, որ զորքերի տեղաշարժը սահմանների պաշտպանության ամրապնդման նպատակ է հետապնդում:
Մասնավորապես հարավային սահմանների ամրապնդման ու Գոմելի շրջանում տակտիկական-ստրատեգիական անվտանգության խնդիրներից առաջնորդվելով, գվարդիական 38-րդ գումարտակը, ուղղաթիռների օժանդակությամբ, շարժվելով հարավ, անցել է Մոզիրյան սահմանապահ ջոկատի հրամանատարության ներքո:
Բացի այդ Գոմելի շրջան է տեղափոխվել 103-րդ առանձին մոբիլ գումարտակը:
Նախարարությունից նշել են, որ գումարտակները ձեռնամուխ կլինեն դաշտային ճամբարի կազմավորմանն ու կիրականացնեն զորավարժություններ ու ուսումնական վարժանքներ:
Զորքերի թվակազմի մասին լրացուցիչ ինֆորմացիա չի հայտնվում: Պաշտպանության նախարարությունը զորքերի տեղաշարժը բացատրում է վերջին շրջանում երկրի հարավային սահմաններում լարվածության աճով, ուստի սահմանագծի ամրապնդումը նպատակ ունի բացառել հնարավոր բոլոր պրովոկացիաները: