«Միսս Մոսկվա- 2015» տիտղոսին է արժանացել 22-ամյա ուսանողուհի Օքսանա Վոևոդինան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Մրցանակակրի խոսքով՝ մրցույթից առաջ փորձերն այնքան լարված են եղել, որ ինքը նիհարել է ավելի, քան անհրաժեշտ է եղել։ Նա խոստացել է առավոտյան գնալ հրուշակեղենի խանութ և մի մեծ տորթ ուտել։
Օքսանան զբաղվում է լողազգեստների դիզայնով։ Մոտ ապագայում նա պատրաստվում է հաղթել «Ռուսաստանի գեղեցկություն» և «Միսս Երկիր» մրցույթներում, այնուհետև հաղորդավարուհի դառնալ և աշխատել երաժշտական ալիքում։














