Առողջապահություն 

Պետք է թույլ չտանք, որ ամեն մի աղբ բերեն Հայաստան. Մ. Հակոբյան

Հայաստանում չի վերահսկվում սննդի և գազավորված ըմպելիքների մեջ տրանսճարպերի առկայությունը, - լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու, Սպառողների ազգային ասոցիացիայի գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանն՝ ընդգծելով, որ արտադրողն անպայման պետք է մակնշման մեջ նշի տրանսճարպերի քանակը:

Ներկայացնելով տրասճարպերի վնասակար ազդեցությունը մարդկանց օրգանիզմի վրա՝ բանախոսն ասաց, որ դրանք նպաստում են սիրտանոթային հիվանդությունների երիտասարդացմանը. «Հետազոտությունները ցույց են տվել, որ այսօր անգամ 5-14 տարեկան երեխաների մոտ է ճարպակալում առաջանում»:

Նա տեղեկացրեց, որ տրանսճարպերի մեծ քանակ կա հիմնականում մարգարինների, սպրեդների մեջ:

Հանդիպմանը ներկա «Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության» նախագահ Մելիտա Հակոբյանն էլ նշեց. «ԵՏՄ մտնելով Հայաստանից արտահանվող ապրանքների վրա անպայման կպահանջեն, որ նշվի այդ տրանսճարպերի քանակը, սակայն ներմուծվողների վրա չկա: Պետք է թույլ չտանք, որ ամեն մի աղբ բերեն Հայաստան, իսկ այստեղից մեր լավը տանեն»:

Նույն շարքից