Իրավական 

Հատուկ ծառայություն իրականացնող անձինք բռնություն են կիրառել բուժում ստացող դատապարտյալի նկատմամբ

analitik.am

ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ապրիլի 18-ին քրեակատարողական ծառայության աշխատակիցները հիշյալ հիմնարկում բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին: Այս մասին տեղեկացնում են հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Դատապարտյալի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից