Իրավական 

Սեղանի շուրջ քենուն հայհոյելու համար հանել է քենակալի աչքը

Արարատի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի մեղադրական եզրակացության համաձայն, տղամարդը սեղանի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ այնպես է հարվածել իր քենակալի աչքին, որ վերջինը զրկվել է տեսողությունից:Այս մասին հայտնում է «Փաստինֆո»ն:

Դեպքի օրը տուժողն ու ամբաստանյալ, ովքեր երկու քույրերի ամուսիններ են, հյուրընկալված են եղել Արտաշատում՝ իրենց աներորդու տանը: Սեղանի շուրջ, երբ արդեն բոլորը գինովցած են եղել, տուժողը բոլորի ներկայությամբ հայհոյել է իր կնոջը:

Ամբաստանյալն էլ նրան նկատողություն է արել՝ սեղանի շուրջ կնոջը հայհոյելու համար: Հենց այս դիտողությունն էլ երկու քենակալների միջև վիճաբանության պատճառ է դարձել: Ծագած կռվի ընթացքում ամբաստանյալը բռունցքներով հարվածել է տուժողի դեմքին ու ձախ աչքին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք` տեսողության կորուստի ձևով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից