Գիտություն 

«Կասպերսկու լաբորատորիան» Duqu 2.0 ծրագրի միջոցով հարձակման է ենթարկվել

Ռուսական «Կասպերսկու լաբորատորիան» հայտարություն է տարածել, որի համաձայն կազմակերպությանը հաջողվել է հայտնաբերել և չեզոքացրել իրենց ցանցերի վրա կատարված հարձակումը, գրում է oszone.net-ը։

Ենթադրվում է, որ հարձակումն իրականացվել է որևէ երկրի կառավարության կողմից կամ աջակցությամբ։

Դատելով տվյալների տեսակից, որոնց վրա ուղղված է եղել հարձակումը, այն կրել է լրտեսություն իրականացնելու բնույթ։

Նշվում է, որ հարձակման ժամանակ օգտագործվել է ժամանակակից Duqu 2.0 ծրագիրը, որը սովորաբար թաքնվում է օպերատիվ հիշողության մեջ։

Նույն շարքից