Գերմանիայում կրկեսից փիղը փախել է և հարձակվել փողոցով անցնող մի տղամարդու վրա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Die Welt-ին:
Ոստիկանությունից հայտնել են, որ փղի հարձակումից տղամարդը մահացել է: Դեպքը տեղի է ունեցել կրկեսից ոչ հեռու:
Ավելի ուշ կենդանուն կրկես են վերադարձրել: