Ռազմական 

Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական զորավարժություններ կանցկացնեն Ճապոնական ծովում

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են Ճապոնական ծովում իրականացնել նոր համատեղ ռազմական զորավարժություններ:

Այս մասին հայտնել է ՌԴ արեւելյան ռազմական օկրուգի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Գորդեեւը, նշելով, որ սա երկուր երկրների թվով երկրորդ լայնամասշտաբ ծովային զորավարժություններն են:

Ավելի վաղ երկու երկրների ռազմածովային ուժերը զորավարժություններ էին իրականացրել Միջերկրական ծովում:

Զորավարժություններին, բացի ռազմանավերից, կներգրավեն ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, ինչպես նայեվ ծովային  հատուկջոկատայիններ:

Զորավարժության անցկացման մանրամասն քննարկումները կանցկացվեն Վլադիվաստոկում:

 

 

 

 

 

 

Նույն շարքից