Մշակույթ 

Հայտնի են Արամ Խաչատրյանի անվան մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած ջութակահարները հայտնի դարձան երեկ երեկոյան։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ մրցանակային տեղերի համար կպայքարի 5 մասնակից՝ Արդուխանյան Դավիթ (Ռուսաստան), Ֆրապիեր Պիեռ (Ֆրանսիա), Վարդանյան Մարիամ (Հայաստան), Օբիսո Անդրեա (Իտալիա), Միլետիչ Իվա (Սերբիա)։

Հունիսի 12-ին և 13-ին մասնակիցները երրորդ փուլում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կկատարեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Մոցարտի Ջութակի կոնցերտ No.3։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

Նույն շարքից