Գիտություն 

Նկարիչների տաղանդը արտահայտվում է ուղեղում

analitik.am

Վերջին հետազոտությունները ապացուցեցին այն փաստը, որ նկարչի ուղեղը տարբերվում է սովորական մարդու ուղեղից,- հայտնում է BBC-ն:

Հետազոտության մասնակիցների գլխուղեղի սքանավորումը ցույց տվեց, որ նկարիչների մոտ զարգացած են գլխուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են նուրբ շարժողական հմտությունների և տեսողական վիզուալ պատկերների առաջացման համար:

Այսպիսով, համաձայն փորձագետների վերլուծության՝ նկարիչների տաղանդը ի ծնե է լինում:

Հետազոտության հեղինակ Ռեբեկա Չեմբեռլենը հաղորդում է, որ իրենք շարունակելու են որոնումները՝ այդ ֆենոմենը բացատրելու համար:

 

«Մարդիկ, ովքեր ունեն նկարելու ունակություն, նրանց մոտ զարգացած են գլխուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են նուրբ շարժողական հմտությունների համար»,- նշում է Ռեբեկա Չեմբեռլինը:

Նույն շարքից