Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Դոնբասի բազմաչարչար Գորլովկա բնակավայրը շարունակում է մնալ ուկրաինական ուժայինների լայնամասշտաբ հրետակոծության տակ:
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հրամանատարական շտաբի տվյալներով, բնակավայրը հրետակոծվում է ոչ միայն ծանր հրետանային համակարգերից, այլ նաեւ՝ տանկերից ու ականանետներից:
Գորլովկան ներկայումս ամբողջությամբ կրակի ու ծխի մեջ է:
Հրետակոծության ընթացքում բնակիչները պետք է պարտադիր կարգով անջատեն հեռախոսներնն ու բջջայինները: Նրանց հեռախոսահամարներին հնչում են զանգեր կամ ուղարկվում հաղորդագրություններ, ինչից անմիջապես հետո , պարզելով կոորդինատները, ուկրաինական հրետանին նշանառու կրակ է բացում: