Ուրբաթ Արարատի մարզում, Վեդի գետում երկու մանկահասակ տղաներ են խեղդվել։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 12-ին, ժամը 15.10-ին տեղեկություն է ստացվել, որ Վեդի-Գոռավան ավտոճանապարհի կամրջի աջ կողմում` գետում, նկատվել են դիեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Վեդի գետից դուրս են բերել 2006թ.–ին ծնված Ա.–ի և 2008թ.-ին ծնված Ա. Դ.-ի դիերը: