Ռազմական 

Եմենի շիա ապստամբները գրավել են Սաուդյան Արաբիային սահմանակից շրջանները

Եմենի շիա ապստամբները գրավել են Սաուդյան Արաբիային սահմանակից Էլ-Ջաուֆ գավառի մայրաքաղաք Էլ-Հազմը: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հուսիները կարողացել են այն գրավել Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսու Հադիին սատարող ապստամբների հետ դաժան մարտերից հետո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունիսի 15-ին հակամարտության կարգավորման շուրջ Ժնեւում միջեմենյան բանակցություններ են ծրագրվում, որոնք, սակայն, կարող են խափանվել, քանի որ կողմերի պատվիրակությունները չեն կարողանում հարթել տարաձայնությունները եւ չեն պատրաստվում մեկնել Ժնեւ՝ բանակցելու:

Նույն շարքից