Իրավական 

Ողբերգական դեպք` Երևանում. տղամարդն ընկույզի ծառից վայր է ընկել ու մահացել. Shamshyan.com

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ երեկ` հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 2 շենքին հարակից ավտոտնակների մոտ ընկույզի ծառի տակ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, մահացածը թիվ 2 շենքի բնակիչ, 61-ամյա Գագիկ Պետրոսյանն է եղել, ով, ըստ նախնական տեղեկությունների, բարձրացել է ընկույզի ծառ և վայր է ընկել, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր ե նախապատրաստվում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում

Նույն շարքից