Իրավական 

Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի դիմումը բավարարվել է. նրանք կտեղափոխվեն խուց. Armtimes.com

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովն այսօր քննարկել է 2013 թվականի նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի դիմումը՝ իրենց կիսաբաց ռեժիմային գոտուց խուց տեղափոխելու մասին: Հանձնաժողովը որոշել է բավարարել դիմումը:

Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը տեղեկացվել են որոշման մասին:

Հարցին, թե արդյո՞ք նրանք դադարեցրել են հացադուլը՝ Ղլեչյանը պատասխանել է, որ այս պահին նման դիմում չեն ստացել:

Նույն շարքից