Պենտագոնը մտադիր է առաջիկայում ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ տեղափոխել Արեւելյան Եվրոպայի երկրներում: Այս մասին հայտնել է The New York Times պարբերականը: Վաշինգտոնի հիմնական նպատակն է հանգստացնել արեւելյան իր գործընկերներին ու հանդես բերել վճռականություն:
Իրերի նման դասավորության պարագայում Ռուսաստանը ստիպված կլինի հակազդող գործողությունների դիմել, մասնավորապես սահմանի երկյանքով տեղակայել Իսքանդեր հրթիռային համայկարգերր:
Նման կարծիք են հայտնել ռուսաստանյան քաղաքագետները, նշելով, որ նման գործողությունների իրականացումը կնշանակի սառը պատերազմի վերականգնում:
Ամերիկյան հրամանատարությունը մտադիր է ընդլայնել իր ռազմական պոտենցիալը Լեհաստանում, Էստոնիայում, Լիտվիայում, Լատվիայում, Ռումինիայում ու Բուլղարիայում:
Փորձագետների կարծիքով ԱՄՆ-ն մտադիր է ապակայունացնել իրավիճակը եվրոպական մայրցամաքում ու Ռուսաստանին ներքաշել սառը պատերազմի մեջ: