ԱՄՆ-ի գիտնականները մշակել են սարքավորումներ, որոնք կարող են առաջացնել անձրև և նույնիսկ կայծակ: Անձրևային ամպը առաջանում է լազերների միջոցով: Այս ոլորտում գիտնականները շատ են աշխատել: Սկզբնական շրջանում ոչինչ չի ստացվել, քանի որ Երկրի մթնոլորտը միանգամից ոչնչացրել է լազերային ճառագայթները:
Փորձագետներին հաջողվել է «փաթաթել» լազերային ճառագայթները ավելի հզոր ճառագայթով, որի ինտենսիվությունը ցածր է, որն էլ կանխեց ոչնչացումը մթնոլորտային պայմաններից:
Շնորհիվ այս նորամուծությունների անձրևի առաջանալը մոտենում է: Պետք է նշել, որ Պենտագոնը ֆինանսավորում է այս ծրագիրը: Այս պահի դրությամբ այս ծրագրի վրա ծախսվել է 7.5մլն դոլլար: