Disney ընկերությունը կնկարահանի «Մալեֆիսենթ» հեքիաթ-ֆիլմի երկրորդ մասը։ Ֆիլի առաջին մասը վարձույթում հավաքել էր 758 մլն դոլար, գրում է buro247.ru-ն։
Ֆիլմի սցենարիստի անունը արդեն հայտնի է՝ Լինդա Վուլվերտոն, ով աշխատել է նաև առաջին մասի սցենարի վրա։ Վուլվերտոնն արդեն վաղուց է համագործակցում Disney-ի հետ. նա գրել է «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը» և «Մուլան» ֆիլմերի սցենարները։