Առողջապահություն 

Նախօրեին Երևանում հոսպիտալացված երեխան գտնվում է կոմայի մեջ. ԱՆ

Նախօրեին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հոսպիտալացված փոքրիկը գտնվում է կոմայի մեջ, նչա մոտ ախտորոշվել է ուղեղի այտուց, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Փոքրիկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Մամուլի հաղորդագրության համաձայն` երեխային զննել է նաև այս օրերին Հայաստանում գտնվող Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը։

Նրա մասնակցությամբ հունիսի 17-ի գիշերը կազմակերպվել է կոնսիլիում։ Վիրահատության կամ որևէ այլ միջամտության անհրաժեշտություն չի եղել։

«Երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում կյանքի ֆունկցիաները պահպանելու և վերահսկելու ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։ առողջապահության նախարարությունում նշել են, որ տղան ծնվել է առողջական խնդիրներով, մի քանի անգամ երկարատև բուժում է ստացել հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարբեր հիվանդանոցներում։

Մամուլի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հիվանդանոցային բուժում ստացող բոլոր երեխաները գիշերը գտնվել են մասնագետների մշտական հսկողության ներքո, նրանց վիճակը գնահատվել է կայուն։ Կազմակերպված բուժման արդյունքում Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքում գտնվող երեխաների մոտ առկա է առողջացման դրական տեղաշարժ։

Նույն շարքից