Ռազմական 

Ռուսաստանը համարժեք պատասխան կտա ՆԱՏՕ-ի ագրեսիվ գործողություններին

Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Ռուսաստանի սահմաններին ամերիկյան տանկերի հայտնվելու դեպքում Ռուսատանը համապատասխան ադեկվատ քայլերի կդիմի:

Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ից, նշելով, որ անհրաժեշտության դեպքում Ռուսատանը կարող է արագ կերպով սահմանին կենտրոնացնել նոր զորամիավորումներ ու Իսքանդեր հրթիռային համակարգեր տեղափոխել Կալինինգրադի մարզ:

ՌԴ ՊՆ գեներալ Յուրի Յակուբովը ընդգծել է, որ վերջին շրջանում ալյանսը ընդլայնում է իր ռազմական պոտենիալը Բալթյան ու Արեւելյան Եվրոպայի երկրներում:

Նրա վստահեցմամբ, նման պարագայում Ռուսաստանը ստիպված կլինի սահմանի երկյանքում կենտրոնացնել նոր զորամիավորումներ, ավիացիա ու հրթիռային համակարգեր, ինչը կհանգեցնի լարվածության սրմանն ու սառը պատերազմի վտանգին:

Վերջում նա վստահեցրել է, որ երկրի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակն ու պատրաստ են հակադարձել յուրաքանչյուր ոչ ադեկվատ գործողություն:

 

 

 

Նույն շարքից