Ամերիկյան Amazon.com ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային գրքերի ընթերցանության համար նախատեսված Kindle Paperwhite նոր սարքը:
Սարքը նոր տառատեսակ ունի` Bookerly, մշակված հատուկ Kindle-ի համար, ինչպես նաև տեքստի հատուկ տեղադրում, ինչը թույլ կտա ավելի հարմարավետ ու հաճելի դարձնել ընթերցանությունը:
Սարքը վաճառքում կհայտնվի 2015-ի հունիսի 30-ին և արդեն մատչելի է նախնական պատվերների համար: Նոր Kindle Paperwhite-ի գինը 199 դոլար է` մոտ 95 հազար դրամ գործող փոխարժեքով: