Մշակույթ 

Վրաստանի իշխանությունները որոշել են խափանել Placebo խմբի համերգը

Վրաստանի մշակույթի պալատի նախագահը մտադիր է խափանել Թբիլիսում հուլիսի 7-ին նախատեսված բրիտանական Placebo խմբի համերգը կիթառահար Ստեֆան Օլսդալի՝ ջրհեղեղի հետևանքների հետ կապված կատակի պատճառով: Այս մասին գրում է lenta.ru կայքը:

Նրա խոսքով, երաժիշտը վիրավորել է ամբողջ Վրաստանին, առաջին հերթին այն մարդկանց, ում հարազատները մահացել են աղետի հետևանքով:

Հունիսի 14-ին կիթառահարը սոցիալական ցանցում կատակել էր Թբիլիսում տեղի ունեցած ջրհեղեղի թեմայով: Նա տեղադրել է Թբիլիսի կենդանաբանական այգուց փախած գետաձիու լուսանկարը և գրել, որ մեծ ցանկություն ունի «միանալ այդ կրկեսին»:

Նույն շարքից