Մշակույթ 

Արմեն Ջիգարխանյանը հեռացել է իր թատրոնի տնօրենի պաշտոնից

Արմեն Ջիգարխանյանի թատրոնի նոր տնօրեն է դարձել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հայտնում է RIA Novosti-ն:

Ջիգարխանյանը Մոսկվայում թատրոնի տնօրենների խորհրդակցության ժամանակ առաջարկել է տնօրեն նշանակել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ով արդեն 8 տարի աշխատում է թատրոնում ու գիտի կոլեկտիվին:

Նա նշել է, որ թատրոնը ֆինանսական ծանր վիճակում է ու կարիք ունի նոր տնօրենի:

«Հուսով եմ՝  նա կարդարացնի մեր վստահությունը»,-հայտարարել է  Ջիխարխանյանը:

Վիտալինան Ջիգարխանյանի թատրոնում նախկինում զբաղեցրել է երաժշտական մասի բաժնի վարիչի պաշտոնը:

Նույն շարքից