Ռազմական 

Սիրիական զորքերը ազատագրել են Արեւմտյան Կալյամունի զգալի մասը

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Սիրիայի կառավարական ուժերն ու լիբանանյան կամավորական զորաջոկատները իսլամական գրոհայիններից գրեթե ամբողջությամբ ազատագրել են Արեւմտյան Կալյամունի շրջանը: Ներկայումս ԻՊ ահաբեկիչների դեմ արյունալի մարտեր են ընթանում Ջարաջիրա լեռների հատվածում:

Նախօրեին սիրիական զորքերի անակնկալ հարձակման արդյունքում Ջեշ-ալ-Իսլամ խմբավորման վերահսկողությունից Դումի շրջանում ազատագրվել են մի շարք ռազմաստրատեգիական հենակետեր:

Գրոհայինները փորձել են անցնել հակահարձակման ու վերագրավել կորցրած հենակետերը, սակայն, կասեցվել ու հետ են շպրտվել: Մարտերի ընթացքում լիկվիդացվել է 200 գրոհային, առգրավվել զենք ու զինամթերք:

Գրոհայինների հրետակոծության հետեւանքով Ալ-Ասադ բնակավայրում վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Սիրական ավիացիայի ռմբակոծությունների արդյունքում ոչնչացվել է գրոհայինների 5 կրակակետ, ինչպես նաեւ ծանր հրետանային համակարգերը:

 

Նույն շարքից