Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Նախօրեին Հալեպում ընթացող արյունալի մարտերից հետո իսլամական գրոհայիններին հաջողվել է գրավել ռազմաստրատեգիական կարեւոր նշանակություն ունեցող 6 հենակետ: Հիմնական մարտերը տեղի են ունենում Ռաշիդին արվարձանում, որտեղ գրոհայինները ձգտում են գրավել վերջին կարեւոր հենակետը:
Հալեպի հրետակոծության հետեւանքով միայն Հալդի շրջանում զոհվել է 7 խաղաղ բնակիչ, 20 մարդ վիրավորվել է:
Չնայած աննախադեպ կորուստներին, գրոհայինները ստանալով նոր համալրումներ, շարունակում են հարձակումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դամասկոսի հարավ-արեւմտյան մասում տեւական ու արյունալի մարտերից հետո ահաբեկչական խմբավորումներին հաջողվել է գրավել ռազմաստրատեգիական կարեւոր նշանակություն ունեցող Թել-Բազուկ բարձունքն ու Կունետրայից արեւելք գտնվող Ջիբա բնակավայրը:
Վերոհիշյալ շրջանում գրոհայիների վերահսկողության տակ է անցել նաեւ Հադար դրուզական բնակավայրը, որը հիմնականում բնակեցված է քրստոնյաներով:
Դամասկոսի հրետակոծության հետեւանքով զոհվել է 10 խաղաղ բնակիչ, այդ թվում 4 կին ու մեկ մանկահասակ երեխա: