Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Դամասկոսի Ջոբար արվարձանում սիրիական կառավարական ուժերը տանկային հարձակում են ձեռնարկել գրոհայինների դիրքերի ուղղությամբ: Հայտնաբերվել ու ոչնչացվել է գրոհայինների թունելային թաքստոցը, լիկվիդացվել տասնյակ գրոհայիններ:
Դամասկոսի հարավ-արեւմտյան մասում տեւական ու արյունալի մարտերից հետո ահաբեկչական խմբավորումներին հաջողվել է գրավել ռազմաստրատեգիական կարեւոր նշանակություն ունեցող Թել-Բազուկ բարձունքն ու Կունետրայից արեւելք գտնվող Ջիբա բնակավայրը:
Վերոհիշյալ շրջանում գրոհայիների վերահսկողության տակ է անցել նաեւ Հադար դրուզական բնակավայրը, որը հիմնականում բնակեցված է քրստոնյաներով:
Դամասկոսի հրետակոծության հետեւանքով զոհվել է 10 խաղաղ բնակիչ, այդ թվում 4 կին ու մեկ մանկահասակ երեխա: