ՀՀ կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի շինարարության մեկնարկի համար: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
«50 մլն դրամով կմեկնարկի տարածքի շինարարական աշխատանքների նախապատրաստությունը»,- ասել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ նշել է, որ դրանց մի մասը ներկայում քաղաքապետարանի ենթակայության տակ է, իսկ մյուս մասը բարերարը խոստացել է տրամադրել մինչև տարեվերջ:
Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի կառուցումը նախատեսվում է Աբովյան պուրակի հարակից տարածքում:
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ 53 մլն դրամ է հատկացրել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերանորոգման ավարտի և կահավորման համար:
Լուսանկարը՝ Ալիս Տեր-Ղևոնդյանի