Մարդու մարմինը երբեք չի դադարում զարմացնել մեզ։ Կան մի շարք զարմանալի և տարօրինակ բաներ և գործընթացներ, որոնց ունակ է մարդու մարմինը։
9. Մեծահասակի մարմնում 60 ոսկոր ավելի պակաս է, քան նորածին երեխայի մոտ
Թերևս նորածին երեխան իր չափերով ավելի փոքր է, բայց ունի ավելի շատ ոսկոր, քան մեծահասակները։ Ծնվելուց հետո, մարդու մարմնում կան մոտ 305 ոսկոր, սեռական հասունության ժամանակ, մարդու մարմնում արդեն հաշվում է 245 ոսկոր։ Տարիների ընթացքում շատ ոսկորներ սերտաճում են, դառնալով մեկ ամուր ոսկոր։
8. Իր ողջ կյանքի ընթացքում մարդը արտադրում է մոտ 23.658 լիտր թուք
Իր ողջ կյանքի ընթացում, մարդու բերանում արտադրվում է մոտ 23.658 լիտր թուք։ Դա բավական է, որպեսզի այն լցնի երկու լողավազան։ Թուքը արտադրվում է երեք տարբեր գեղձերում։ Այն բաղկացած է ջրից, էլեկտրոլիտներից, լորձից և ֆերմենտներից։
7. Երկաթը, որը պարունակվում է մարդու օրգանիզմում, բավարար է, որպեսզի ստանանք մեկ մեխ՝ 7.5 սմ երկարությամբ
Մեր օրգանիզմում առկա երկաթը գտնվում է էրիթրոցիտների մեջ, իսկ մնաց մասը գտնվում է մարմնի տարբեր մասերում։ Երկաթի բարձր պարունակությունը կենտրոնացած է ոսկրածուծի, լյարդի և փայծախի մեջ։ Երկաթը նաև առողջ տեսք է հաղորդում մազերին, մաշկին և եղունգներին։
6. Թարթիչների վրա բնակվում են փոքրիկ էակներ
Սա շատ զզվելի փաստ է, սակայն մանր էակները բնակվում են թարթիչների վրա։ Այդ փոքրիկ արարածները ուտում, քնում և վերարտադրվում են թարթիչների վրա այն ժամանակ, երբ մարդը զբաղված է իր ամենօրյա աշխատանքով։ Այս փաստը հայտնաբերվել է 1841 թ․։
5. Մարդկային քրտինքը տհաճ հոտ չունի
Գարշահոտությունը առաջանում է քրտինիքի և բակտերիաների փոխգործակցությունից։ Մարդու մարմնի վրա կան որոշ կենդանի բակտերիաներ, որոնք սպառում են մոլեկուլներ, այն ժամանակ, երբ մարդը քրտնում է։ Հենց այդ բակտերիաների գործունեությունն է առաջացնում գարշահոտություն։
4. Որքան ավելի շատ մազ կա մարմնի վրա, այնքան մեծ է հնարավորությունը, որ դուք խելացի եք
Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան մեծ է մարդու մարմնի մազածածկույթը, այնքան մեծ է նրա ինտելեկտը։ Հոգեբույժ Ա․ Ալիասը հետազոտել է այս երևույթը 22 տարի շարունակ, և եկել է այն եզրակացության, որ շատ մազերով մարդիկ ունեն ավելի բարձր վարձատրվող աշխատանք։
3. Ականջները և քիթը երբեք չեն դադարում աճել
Դուք երբևէ մտածել եք, թե ինչու ծեր մարդիկ այդքան մեծ ականջները և քիթ ունեն։ Մարմնի այդ մասերը երբեք չեն դադարում աճել: Սա պայմանավորված է նրանով, որ տարիների ընթացքում այս հյուսվածքները թուլանում են և սկսում են անընդհատ աճել։
2. Լեզվի վրա առկա տպվածքը յուրաքանչյուր անձի համար եզակի է
Լեզուն մեր օրգանիզմում առկա ամենաուժեղ մկանն է։ Սակայն ամեն լեզու ունի իր ուրույն տպվածքը, ճիշտ այնպես, ինչպես մատնահետքերը։
1. Օրգանիզմում առկա բակտերիաների քաշը՝ 1.8 կգ է