Արեգակնային համակարգի Վեներա և Յուպիտեր մոլորակները հունիսի վերջին կդառնան Լուսնից հետո ամենավառ գիշերային օբյեկտները, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sky & Telescope–ին։
Պետք է միաժամանակ հիշել, որ այդ պահին Լուսինը Երկրից կլինի մոտ 400 հազար կիլոմետր հեռավորության վրա, Վեներան` 90 միլիոն կիլոմետր հեռավորության, իսկ Յուպիտերը` 890 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։