Արմեն Ջիգարխանյանի թատրոնի նոր տնօրեն է դարձել Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, իսկ դերասանը զբաղեցրել է թատրոնի նախագահի պաշտոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայի դրամատիկական թատրոնը Ջիգարխանյանի ղեկավարությամբ հիմնվել է 1996թ.–ին։
Ջիգարխանյանը հավելել է, որ թատրոնը բարդ դրության մեջ է` տնտեսության տեսանկյունից, և նրան անհրաժեշտ է նոր տնօրեն, ով կզբաղվի բոլոր այդ հարցերով։